Samsung-ն այսօր կներկայացնի Galaxy S III-ի փոքր «եղբորը»

Samsung ընկերությունը այսօր կայանալիք մամլո միջոցառման ժամանակ կներկայացնի իր Galaxy S III սմարթֆոնի փոքր (mini) տարբերակը: Այս մասին ինտերնետում տարածվող լուրերը հաստատել է ընկերության բջջային բաժնի ղեկավար Չոն-Կյուն Շինը:

Սարքն ունենալու է 4 դյույմ անկյունագծով էկրան: Շինի խոսքով, Samsung-ը որոշել է ստեղծել Galaxy S III-ի փոքր եղբորը այն ժամանակ, երբ ուսումնասիրել է սմարթֆոնների եվրոպական շուկան: Ընկերության հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եվրոպայում ամենից շատ օգտագործում են 4 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող սմարթֆոններ: Galaxy S III mini-ի թիրախային շուկան լինելու է հենց Եվրոպան:

Galaxy S III mini-ի վաճառքը մեկնարկելու է Գերմանիայում: Այն ունենալու է Super AMOLED էկրան՝ 800 x 480 պիքսել կետայնությամբ, 1Գհց երկմիջուկ STE U8420 պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն: Սմարթֆոնը համատեղելի է լինելու LTE ցանցի հետ:

Հավանական է, որ Galaxy S III mini դառնա iPhone 5 սմարթֆոնի մրցակիցը: Հիշենք, որ iPhone 5-ը նույնպես ունի 4 դյույմ անկյունագիծ էկրան:

Աղբյուրը՝ appleinsider.ru

Բաժիններ: Uncategorized