Թուրքիան կառուցում է Սիլիկոնյան հովտի անալոգային տարբերակը

Թուրքիան մտադիր է մոտակա 8-10 տարիների ընթացքում Ստամբուլի արևելյան հատվածում ավարտել ամենամեծ ռազմական հետազոտական տեխնոպարկի շինարարությունը: Ստամբուլի տեխնոպարկը կդառնա Սիլիկոնյան հովտի անալոգային տարբերակը ռազմական արդյունաբերության ոլորտում: Այն հիմնականում մասնագիտացվելու է ռազմական և քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև տիեզերական, ցամաքային և ծովային համակարգերի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա  տարեկան մոտ 10 միլիարդ դոլարով: Տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ: Այս մասին հաղորդում է  Lenta.ru-ն:

Ներկա դրությամբ Թուրքիայում գործում են 37 տեխնոպարկեր, որոնցում տեղակայված են 1200 ընկերություններ:

«Մենք բազմիցս շեշտադրել ենք նմանատիպ ռազմաարդյունաբերական տեխնոպարկի անհրաժեշտությունը Հայաստանում և կարծում ենք` դրա ստեղծմանը պետք է ձեռնամուխ լինել օր առաջ` ցանկալի է Երևանը շրջապատող արբանյակային նախկին տեխնոլոգիական քաղաքներից մեկում», – նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Տեղեկացնենք, որ ներկայումս Գյումրիում ընթանում է տեխնոպարկի շինարարությունը, բացի այդ միությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը Վանաձորում ևս ստեղծել տեխնոպարկ:

Բաժիններ: Բիզնես