Apple հետաձգել է iPad mini պլանշետի շնորհանդեսը

Apple ընկերությունը հետաձգել է iPad mini պլանշետի շնորհանդեսը: Այս մասին հաղորդում է DigiTimes-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին: Հիշենք, որ նախկինում, ըստ ինտերնետում տարածվող լուրերի, ընկերությունը պատրաստվում էր հոկտեմբերի 17-ին ներկայացնել իր նոր iPad mini պլանշետը:

DigiTimes-ի աղբյուրների խոսքով, չինական և թայվանական արտադրող ընկերությունները պարզապես չեն կարող ժամանակին ավարտել iPad mini-ի արտադրությունը, քանի որ կա որոշ մասերի պակաս: Ահա թե, ինչու է ընկերությունը հետաձգում պլանշետի պաշտոնական շնորհանդեսը:

Apple -ն առաջին անգամ թողարկել է iPad պլանշետը 2010-ին: Մինչ օրս ընկերությունը վաճառել է ավելի քան 84 միլիոն պլանշետ և այս շուկայում առաջատար է: