Sony Xperia X՝ 2Գբ RAM և քառամիջուկ Krait պրոցեսոր

Ներկայացնում ենք Sony Xperia X սմարթֆոնի ևս մի կոնցեպտ: Այս անգամ կոնցեպտի հեղինակն է չինացի դիզայներ Բեն Լինգը:

Նրա նախագծմամբ, սարքն ունի 4.3 դյույմ անկյունագծով Full HD TFT էկրան, հիմնական 14Մպ Exmor RS սենսորով ֆոտոխցիկ, 16x թվային զում, Full HD տեսանկարահանման հնարավորություն, 2Մպ դիմային ֆոտոխցիկ: Սմարթֆոնը հագեցած է նաև քառամիջուկ Snapdragon S4 Pro պրոցեսորով 1.5ԳՀց հաճախականությամբ և գրաֆիկական Adreno 230 միջուկով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 32Գբ ներկառուցված հիշողությամբ, մինչև 64Գբ microSD քարտով, Bluetooth 4.0-ով, NFC-ով, 2500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով:

Սարքը հագեցած է Mobile Bravia Engine 3 և xLOUD տեխնոլոգիաներով: Աշխատում է Android 4.1.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Սարքի հաստությունն է 8.6մմ, կշիռը՝ 120 գրամ:

Բաժիններ: Uncategorized