Mail.ru-ն 14 տարեկան է

Mail.ru-ն տոնում է իր 14-րդ ամյակը: Ընկերությունը, որը սկսել է իր գործունեությունը փոստային ծառայությունից և ունեցել է ընդամենը 14 աշխատակից, այսօր զարգացնում է բիզնեսի 5 ստրատեգիական ուղղություն՝ էլ.փոստ, խաղեր, զրուցարաններ (Агент и ICQ), սոցիալական ցաներ (Мой Мир и Одноклассники), որոնողական համակարգ և էլելտրոնային կոմերցիա: Այսօր ընկերությունն ունի ավելի քան 2800 աշխատակից:

Վերջին մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել՝ ծառայությունների ինտերֆեյսները դարձել են էլ ավելի հարմարավետ օգտագործողների համար, ավելացել են նոր հնարավորություններ: Mail.Ru էլ.փոստ ծառայությունը օգտագործողներին հնարավորություն է տվել աշխատել IMAP պրոտոկոլով: Ծառայությունը հասանելի է դարձել բջջային հարթակների համար, ավելացել են ինտերֆեյսի նոր թեմաներ:

Փոփոխվել է Mail.Ru-ի գլխավոր էջը: Գործարկվել է առաջին սոցիալական բրաուզերը՝ Amigо-ն: «Օդնոկլասնիկի» սոցցանցը գործարկեց Երաժշտություն և Վիդեո ծառայությունները: «Мой Мир»-ը գործարկեց սոցիալական մոդերացիա ծառայությունը և այլն: Փոփոխություններ կրեցին նաև զրուցարան ծրագրերը՝ Агента 6.0-ը և ICQ-ն: