Թե ինչու Սթիվ Ջոբսը չէր զբաղվում բարեգործությամբ

Չնայած վերջին 15 տարիների ընթացքում Apple ընկերությունն անդադար հաջողությունների է հասել՝ հիմնադիր և ղեկավար Սթիվ Ջոբսի անունը երբեք չի հիշատակվել բարեգործական հիմնադրամների կամ ընկերությունների շարքերում:

Սթիվ Ջոբսի մասին կենսագրական գրքի հեղինակ Ուոլթեր Այզեկոսնը կիսվել է բարեգործությունների նկատմամբ Սթիվի վերաբերմունքի մասին: Հիշենք, որ գրքի պատրաստման ընթացքում Սթիվը թույլատրել էր հեղինակին հարցնել իր կյանքի վերաբերյալ ցանկացած մանրուք և համաձայնել էր լինել մաքսիմալ անկեղծ: Սակայն բարեգործությունների մասին, այնուամենայնիվ, նա հրաժարվել էր խոսել:


«Երբ ես Սթիվին հարցրեցի բարեգործությունների մասին, նա պատասխանեց, որ կարող էր աշխարհի համար անել ավելին՝ օգնելով բարեփոխել կրթությունը (օրինակ՝ ստեղծելով iPad և ինտերակտիվ դասագրքեր), քան թե ուղղակի փող բաժանել»,- նշել է Այզեկսոնը՝ հավելելով, որ Սթիվը չէր սիրում զվաղվել 50 տարբեր գործերով, այլ նախընտրում էր կենտրոնանալ մեկ ասպեկտի վրա:

Հեղինակը Սթիվի հետ անցկացրել է մոտ 50 երկար զրույց, որոնց ընթացքում մի քանի անգամ հարցրել բարեգործությունների վերաբերյալ նրա մոտեցումների մասին: Այզեկսոնը զգացել է, որ Սթիվը այդ թեմայով զրուցելու մեծ ցանկություն չի ունեցել:

Աղբյուրը՝ IndiaTimes.com

Բաժիններ: Uncategorized