Apple-ն իր նոր արտադրանքների շնորհանդեսի հրավերներ է ուղարկել

Apple ընկերությունը լրատվամիջողներին հրավերներ է ուղարկել՝ մասնակցելու իր արտադրանքների շնորհանդեսին, որը կկայանա հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում, Կալիֆորնիայի ժամանակով 21:00-ին Սան Խոսե քաղաքում:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ արտադրանքներ են ներկայացվելու, սակայն ամենասպասված նորույթները ենթադրվում է, որ կլինեն iPad պլանշետի մինի տարբերակը, նոր iMac-ը, MacBook Pro 13-ը՝ Retina էկրանով, Mac Min-ն և iTunes 11-ը: