Աշխարհում կա 1 միլիարդ սմարթֆոն օգտագործող

2012թ. 3-րդ եռամսյակի տվյալներով, աշխարհում օգտագործվող սմարթֆոնների թիվը գերազանցել է 1 միլիարդը: Այս մասին գրում է Bloomberg -ը՝ հղելով Strategy Analytics ընկերության անցկացրած հետազոտության տվյալներին:

Ըստ հետազոտության արդյունքների, միայն վերջին 1 տարվա ընթացքում ակտիվացված սմարթֆոնների թիվը աճել է 47%-ով՝ հասնելով 706 մլն-ից 1 մլդ.38 մլն. սարքի:

Strategy Analytics-ի փորձագետները ենթադրում են, որ 2015-ին այս ցուցանիշը կանցնի 2 միլիարդը: Առաջին հերթին, դա տեղի կունենա Չինաստանի, Հնդկաստանի և աֆրիկյան մի շարք երկրների աճող շուկաների շնորհիվ, որտեղ այսօր սմարթֆոնների օգտագործման մակարդակը բավական ցածր է:

Հետազոտության հեղինակները նշում են, որ առաջիկա 5 տարիներին սմարթֆոնների շուկայում կշարունակեն մրցակցել Android-ը և iOS-ը: Վերջիններիս իր տարածվածությամբ կարող է հավասարվել Windows Phone-ը:

Բաժիններ: Վիճակագրություն