Nokia-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 8%-ով

Ֆիննական Nokia ընկերության բաժնետոմսերի արժեքը արժեթղթերի շուկայում հոկտեմբերի 18-ի տվյալներով աճել է 8%-ով՝ մինչև 2.39 եվրո: Այս աճին չեն խանգարել ընկերության ֆինանսական զեկույցի տվյալները: Հիշենք, որ Nokia-ն հայտնել էր՝ հուլիս-սեպտեմբերի ամիսներին 969 միլիոն եվրոյի կորստի մասին, ինչը 14 անգամ գերազանցում էր 2011թ.  3-րդ եռամսյակում ընկերության մաքուր կորստի տվյալներին՝ 68 միլիոն եվրոյին:

Բաժիններ: Բիզնես
Թեգեր: Nokia, աճ, բաժնետոմս