Google-ը կներկայացնի իր Nexus սմարթֆոնը հոկտեմբերի 29-ին

Google ընկերությունը լրատվամիջողների ներկայացուցիչներին հրավերներ է ուղարկել՝ մասնակցելու հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում կայանալիք մամլո միջոցառմանը: Ըստ լուրերի, ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Nexus ընտանիքի սմարթֆոն և Android օպերացիոն համակարգի նոր տարբերակ:

Հավանական է, որ Google-ը թողարկել է Nexus սմարթֆոնը LG ընկերության հետ համատեղ և ենթադրվում է, որ այն կկոչվի LG Nexus: Հնարավոր է նաև, որ Google-ը ներկայացնի միանգամից Nexus ընտանիքի մի քանի սմարթֆոն՝ HTC և Sony արտադրողների հետ համատեղ:

Ինչ վերաբերում է օպերացիոն համակարգին, նոր Android 4.2 Key Lime Pie տարբերակը կարող է դառնալ հիանալի քայլ ընկերության կողմից՝ լինելով հասանելի միայն Nexus սմարթֆոնների համար: