Bliss Pad B9712 KB՝ պլանշետ ստեղնաշար-պատյանով

Bliss ընկերությունը սկսել է իր նոր Bliss Pad B9712 KB պլանշետի վաճառքը Ռուսաստանում: Այն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:

Հագեցած է 9.7 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով՝ 1024 x 768 պիքսել կետայնությամբ, Boxchip A10 (Cortex А8) պրոցեսորով՝1ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 16Գբ ներկառուցված հիշողությամբ  և microSD քարտի բնիկով (մինչև 32Գբ): Bliss Pad-ն ունի նաև Wi-Fi 802.11b/g, Bluetooth, 2Մպ հիմնական և VGA-դիմային ֆոտոխցիկ, USB 2.0 և miniUSB, HDMI, 3.5մմ բնիկ ականջակալների համար:

Պլանշետի հետ միասին տրամադրվում է ստեղնաշար-պատյան, որը ճանաչում է պլանշետին Bluetooth միացմամբ: Bliss Pad B9712 KB-ի արժեքը ստեղնաշարով կազմում է մոտ 290 դոլար, իսկ առանց ստեղնաշարի՝ 235 դոլար:

Աղբյուրը՝  Bliss.