«ԱրմենՏել»-ն առաջարկում է նոթբուքեր՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի վարկավորման ծրագրով

«ԱրմենՏել»-ը հայտարարում է, որ  ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում Ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել դյուրակիր համակարգիչ (նոթբուք)` «ՎՏԲ – Հայաստան» բանկի վարկի միջոցով:

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում հաճախորդները կարող են ընտրել դյուրակիր համակարգիչ և գնել այն առանց բանկ այցելելու: Դյուրակիր համակարգչի ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձևակերպել Beeline վաճառքի և սպասարկման յուրաքանչյուր գրասենյակում:

«Կարևորելով հաճախորդների սպասարկման բարձր որակն ու հարմարավետությունը, մենք առաջարկում ենք բաժանորդներին ձևակերպել գնումը մեր գրասենյակներուն` առանց բանկի բաժանմունք այցելելու: Գործարկելով համագործակցության ծրագիրը, մենք առաջարկում ենք հաճախորդներին դյուրակիր համակարգիչ ձեռք բերելու ևս մեկ հնարավորություն, իսկ անհարժեշտ փաստաթղթերի նվազագույն պահանջները կդարձնեն գնումն արագ և հարմարավետ», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայտ ձևակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: