Acer Iconia Tab A110-ի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի վերջում

Թայվանական Acer ընկերությունը հայտարարել է իր նոր Iconia Tab A110 պլանշետի արժեքը: Այն ԱՄՆ-ում վաճառվելու է 230 դոլարով:

Հիշեցնենք պլանշետի տեխնիկական պարամետրերը՝ 7 դյույմանոց սենսորային էկրան՝1024 x 600 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ nVidia Tegra 3 պրոցեսոր՝ 1.2 ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi, Bluetooth 3.0, microSD, 2Մպ ֆոտոխցիկ, microHDMI և microUSB բնիկներ, 3420մԱ/Ժ մարտկոց: Աշխատում է Android Jelly Bean օպերացիոն համակարգով:
Պլանշետի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 30-ին:

Աղբյուր՝ bgr.com