Ամենազվարճալի անվանումներով կայքերը

The Sun պարբերականը հրապարակել է զվարճալի անվանումներ ունեցող կայքերի ցուցակ: Թերթն անվանում է այդ դոմենները հիմար և անհեթեթ՝ ենթադրելով, որ դրանք ընտրվել են պատահականորեն:

Նմանատիպ անվանումներից է օրինակ penisland.com-ը: Իրականում այս կայքը գրիչների վաճառք է իրականացնում, թարգմանաբար նշանակում է՝ գրիչների «կզղի»:  The Sun-ի այս ցուցակում տեղ են գտել նաև մի շարք այլ կայքեր, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը դրանցից մի քանիսը:

Whorepresents.com-ն անբարոյականների մասին չէ, այլ ճանաչված մարդկանց տվյալների շտեմարան է՝ որոնման հնարավորությամբ: Expertsexchange.com-ը ծրագրավորողների գիտելիքների փոխանակման կայք է: Therapistfinder.com-ը՝ բժիշկ-թերապևտների կայք է: Molestationnursery.com-ը բնավ մանկապիղծների կայք չէ, այլ մի միջավայր է, ուր հնարավոր է ձեռք բերել բույսեր այգիների համար:

Yellowpress պարբերականին հաջողվել է գտնել մի շարք այլ կայքերի զվարճալի անվանումներ: Օրինակ էստոնական մանկապարտեզը կրում է mudila.ee անվանումը և մանկապարտեզը հենց այդպես էլ կոչվում է՝ «Մուդիլա»: Մեկ այլ կայք՝ nasrat.com-ը տուրիստական ծառայությունների կայք է:

Ֆրանսիական հեռահաղորդակցային ընկերություններից մեկն ընտրել է minet.net անվանումը: Ընկերությունը կոչվում է MiNet: Jopa Company ընկերության կայքը jopa.com-ն է: Ընկերությունը զբաղվում է լանդշաֆտային դիզայնով:

Suka.com կայքը բարեգործական ընկերության՝ Singapore United Kingdom Association անվանումն է: Իտալացի երաժիշտներից մեկն իրեն ընտրել է յուրօրինակ կեղծանուն, իսկ կայքն իր կոչվում է urod.org: Իսկ chmo.com-ը պատկանում է միկրոչիպեր և համակարգիչներ նախագծող մեկ այլ ընկերության:

Աղբյուրը՝ toneto.net