Dasaran.am-ը համակարգիչ է պարգևատրել 174 դպրոցին

Հոկտեմբերի 19-ին «Dasaran.am» կրթական ծրագիրը հյուրընկալվեց Երևանի թիվ 174 դպրոցում: «Dasaran.am»-ի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ դպրոցը պարգևատրվեց համակարգչով և բազմաթիվ այլ նվերներով, ինչը նպատակ ունի հեշտացնել Dasaran.am-ի «Էլեկտրոնային մատյան» բաժնում դպրոցի կողմից կատարվող անհրաժեշտ մուտքագրումները: Այս մասին տեղեկացնում են «Dasaran.am»-ի մամլո ծառայությունից:

Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում «Dasaran.am»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանի և 174 դպրոցի աշակերտների միջև, անցկացվեց ինտելեկտուալ հարցերից կազմված վիկտորինա-խաղ, որին դպրոցականները շատ ակտիվ մասնակցեցին և արժանացան բազմաթիվ մրցանակների:

9-րդ դասարանի աշակերտ Արթուր Գևորգյանը նշեց, որ հաճախ է օգտվում  Dasaran.am կայքից, մասնավորապես՝ ինտելեկտուալ խաղերից և դասընկերների հետ շփման հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ին այսօր միացած է արդեն 368 դպրոց, 324 000 գրանցված բաժանորդ, որոնցից մոտ 40.000-ն օրական օգտվում է բազմաթիվ ծառայություններից, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով: