Նոր Nokia Lumia 510՝ ամենամատչելի Lumia սմարթֆոնը (ֆոտո+վիդեո)

Nokia ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Lumia ընտանիքի նոր անդամ՝ Lumia 510 սմարթֆոնը: Այն ամենամատչելի Lumia սմարթֆոնն է՝ հասանելի 5 գույնով՝ կարմիր, դեղին, սպիտակ, սև և կապույտ: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Lumia 510-ն ունի 4 դյույմ անկյունագիծ էկրան, 256Մպ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն, Bluetooth 2.1, micro-USB, Snapdragon S1 պրոցեսոր,  5Մպ հիմնական ֆոտոխցիկ: Սմարթֆոնի օգտագործողները կունենան 7Գբ անվճար ծավալ Microsoft-ի SkyDrive ամպային ծառայությունում: Սմարթֆոնն աշխատում է Windows Phone բջջային օպերացիոն համակարգով: Այն ներառում է Microsoft Office-ի բջջային տարբերակները և IE9 բրաուզերը, ինչպես նաև Nokia-ի Maps, Drive և Transport ծրագրերը: Սմարթֆոնը կշռում է 129 գրամ:


Այն վաճառքում հասանելի է լինելու նոյեմբերից՝ 199 դոլար արժեքով:

Բաժիններ: Uncategorized