Apple-ը ներկայացրեց 4-րդ սերնդի iPad պլանշետը

Apple ընկերությունը iPad mini պլանշետից բացի ներկայացրել է իր iPad պլանշետի 4-րդ սերունդը, որը ուղիղ օնլայն լուսաբանում էր նաև ittrend.am-ը:

Նոր iPad-ը արտաքին տեսքով չի տարբերվում իր նախորդներից, սակայն այն աշխատում է ավելի հզոր պրոցեսորով՝ նոր A6X-ով: Մարտկոցի աշխատելաժամանակը մնացել է նույնը՝ 10 ժամ, սակայն բարելավել է պլանշետի արագագործությունը:

Նոր iPad-ն ունի Lightning, որն արդեն օգտագործվում է iPhone 5-ում և iPod touch փլեյերներում: Սարքը տարբերվում է իր արագագործ Wi-Fi-ով: iPad-ի 4-րդ սերունդը կարող է միանալ 4G LTE ցանցերին:

iPad-ը լույս է տեսնելու Wi-Fi և Wi-Fi+բջջային ցանցեր տարբերակով (499- 629 դոլար 16Գբ տարբերակի համար): Այն թողարկվի նաև 32Գբ և 64Գբ տարբերակներով: Հիշենք նաև, որ բացի iPad-ի 4-րդ սերնդից ընկերությունը ներկայացրեց նաև iPad mini 7.9 դյույմանոց պլանշետը: