Apple-ը ներկայացրեց Mac mini-ի նոր տարբերակը

Apple ընկերությունը ներկայացրել է Mac mini համակարգչի նոր տարբերակը՝ ալյումինե կաղապարով:

Մինի-համակարգիչը լույս է տեսել երկու տարբերակով՝ երիմիջուկ Intel Core i5 3-րդ սերնդի և քառամիջուկ Intel Core i7 պրոցեսորներով:
Առաջին տարբերակն ունի 2.5ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 4Գբ RAM (մինչև 16Գբ) և 500Գբ կոշտ սկավառակ: Սարքի արժեքն է 599 դոլար: Իսկ 2-րդ տարբերակն ունի 2.3ԳՀց հաճախականությամբ, 4Գբ RAM, 1Տբ կոշտ սկավառակ: Արժեքն է՝ 799 դոլար:

Երկու մոդելներն էլ ստացել են USB 3.0 մուտք, Thunderbolt մուտք, HDMI ինտերֆեյս, SDXC, Gigabit Ethernet ցանցային ադապտեր, FireWire 800:

Հիշենք, որ երեկ Apple-ն իր մամլո միջոցառման ժամանակ ներկայացրեց iPad պլանշետի 4-րդ սերունդը, iPad mini նոր պլանշետը, նոր iMac-ը և MacBook Pro Retina-Display-ը:

Աղբյուրը՝ Apple

Բաժիններ: Համակարգիչներ