Apple-ը ներկայացրեց նոր iMac համակարգիչը

Apple ընկերությունը երեկ կայացած մամլո միջոցառման ժամանակ ներկայացրեց նաև թարմացված նոր iMac համակարգիչը՝ աշխատող OS X Mountain Lion օպերացիոն համակարգով:

Նոր iMac-ն առաջարկում է 21.5 դյույմ LCD-էկրան՝ 1920 х 1080 պիքսել կետայնությամբ կամ 27դյույմանոց՝ 2560 х 1440 պիքսել կետայնությամբ պաշտպանիչ ապակիով: Աշխատում է քառամիջուկ Intel Core i5 Ivy Bridge պրոցեսորով (կամ Intel Core i7), NVIDIA GeForce GT 640M  (650M, 660M, 675MX) գրաֆիկական չիպով՝ 512/1Գբ GDDR5 տեսահիշողությամբ: Ունի 8Գբ RAM (մինչև 32Գբ) և 1Տբ կոշտ սկավառակ (մինչև 3Տբ):

Բացի այս ամենից, նորույթն ունի երկու Thunderbolt մուտք, չորս USB 3.0 մուտք, Fusion Drive: 21.5 դյույմանոց iMac-ի (քառամիջուկ i5-ով՝ 2.7ԳՀց և NVIDIA GeForce GT 640M-ով) արժեքն է 1299 դոլար: Իսկ ավելի մոդեռնիզացված տարբերակը (քառամիջուկ i5-ով՝ 2.9ԳՀց և NVIDIA GeForce GT 650M)՝ 1499 դոլար: Համակարգչի վաճառքը կմեկնարկի նոյեմբերին:

Իսկ 27 դյույմանոց iMac-ը (քառամիջուկ CPU Intel Core i5՝ 2.9ԳՀց և NVIDIA GeForce GTX 660M-ով) կվաճառվի 1799 դոլար: Իսկ 3.2ԳՀց և NVIDIA GeForce GTX 675MX-ով տարբերակը՝ 1999 դոլար: Այս iMac-ը  վաճառքի դուրս կգա դեկտեմբերին:

Աղբյուրը՝ Apple

Բաժիններ: Uncategorized