Apple-ը ներկայացրեց MacBook Pro Retina-էկրանով

Apple-ը պաշտոնապես ներկայացրեց MacBook Pro Retina-էկրանով նոութբուքը:

Այն հագեցած է 13.3 դյույմ անկյունագիծ  Retina էկրանով՝ 2560 x 1600 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Intel Core i5/Intel Core i7 պրոցեսորով՝ 2.5ԳՀց/2.9ԳՀց հաճախականությամբ և Intel HD Graphics 4000 գրաֆիկական չիպով: Նոութբուքն ունի 8Գբ օպերատիվ հիշողություն և մինչև 768Գբ SSD:

MacBook Pro-ն հագեցած է նաև HD FaceTime ֆոտոխցիկով, երկու բարձրախոսով, ստերոդինամիկներով, Wi-Fi-ով, Bluetooth 4.0-ով, երկու Thunderbolt և երկու USB 3.0 մուտքով և HDMI ինտերֆեյսով:

Նոր Power Nap ֆունկցիան հնարավորություն է տալիս կատարել թարմացումներ անգամ, երբ նոութբուքը «քուն» ռեժիմում է: Այս ֆունկցիան ավտոմատ ստանում է բոլոր նամակները, թարմացնում է կոնտակտները, օրացույցը, հիշեցումները և ֆոտոհոսքը: Սարքի մարտկոցն աշխատում է 7 ժամ:

MacBook Pro-ի Intel Core i5, 8Գբ RAM, 128Գբ SSD տարբերակը վաճառքի է դուրս եկել 1699 դոլարով, իսկ 256Գբ SSD տարբերակը՝ 1999 դոլարով: Նոութբուքի հաստությունն ՝ 1.9սմ, իսկ կշիռը՝ 1.62Կգ:

Աղբյուրը՝ Apple