2012թ. ամենատարածված գաղտնաբառերի վարկանշային ցուցակը

Անվտանգությամբ զբաղվող SplashData ընկերությունը կազմել է ամենատարածված գաղտնաբառերի վարկանշային ցուցակ: Բնականաբար, ամենատարածված գաղտնաբառը, որն անցյալ տարի կրկին առաջին տեղում էր «password» (գաղտնաբառ) բառն է: 2-րդ և 3-րդ տեղում են 123456 և 12345678 թվերի հաջորդականությունը:

Որպես գաղտանբառ ամենից հաճախ օգտագործվում են հասարակ բառեր կամ իրար հաջորդող թվեր: Իհարկե նմանատիպ պարզ և հեշտ հիշվող գաղտնաբառերը անվտանգության մասնագետների կողմից չեն խրախուսվում: Ներքոհիշյալ ցուցակի համար հիմք են ծառայել ամենաշատ կոտրվող և ինտերնետում տարածված գաղտնաբառերը:

1. password
2. 123456
3. 12345678
4. abc123
5. qwerty
6. monkey
7. letmein
8. dragon
9. 111111
10. baseball
11. iloveyou
12. trustno1
13. 1234567
14. sunshine
15. master
16. 123123
17. welcome
18. shadow
19. ashley
20. football
21. jesus
22. michael
23. ninja
24. mustang
25. password1

Եթե դուք այս ցուցակում գտել եք ձեր գաղտնաբառը կամ այն այնքան պարզ է, որքան ցուցակում տեղ գտածները, ապա խորհուրդ են տալիս փոխել այն՝ ընտրելով ավելի բարդը:

Բաժիններ: Անվտանգություն