LG Nexus սմարթֆոնի լուսանկարը և տեխնիկական պարամետրերը

Ինչպես գիտենք, սպասվում է, որ հոկտեմբերի 29-ին Google ընկերությունը կներկայացնի իր բրենդային Nexus սմարթֆոնի նոր սերունդը՝ արտադրված LG-ի հետ համատեղ: @evleaks միկրոբլոգն ինտերնետում հրապարակել է նորույթի լուսանկարը, իսկ LG ընկերությունն, իր հերթին հաստատել է սարքի մասի որոշ տեխնիկական պարամետրեր:

Եվ այսպես սարքն ունենալու է 4.7 դյույմ LCD True HD IPS էկրան՝ 1280 х 720 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ Snapdragon S4 պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 8/16Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական և 1.3 դիմային ֆոտոխցիկ, ինչպես նաև 2100մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Նոր Nexus սմարթֆոնն աշխատելու է Android 4.2 ՕՀ-ով:

Աղբյուրը՝ electronista.com