Հայաստանի ամերիկյան համալսարանը համալրվել է Wi-Fi-ով

Հայաստանի ամերիկյան համալսարանի 2 մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ համալրվել են ինտերնետ հասանելիությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս բուհին տրամադրել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 10 հատ  3G երթուղիչ, ինչպես նաև Wi-Fi ապահովող տարբեր հզորության սարքավորումներ:

«Կարևոր է ոչ միայն կրթվելու ցանկությունը, այլև` նյութի մատուցման ձևը: Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները և պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: Մենք պատրաստ ենք խրախուսել հետազոտող ուսանողի կրթական պահանջները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը մեկնարկել է շուրջ 5 տարի առաջ: Ընկերության մասնագետների կողմից ուսանողների համար պարբերաբար կազմակերպվել են դասընթացներ, մասնագիտական պրակտիկա, տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակում: Տարբեր ծրագրերի իրականացման այդ պատրաստակամությունը դրսևորվել է սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցությամբ: