Բջջային ՕՀ Windows Phone 8-ը հասանելի կլինի հոկտեմբերի 29-ից

Microsoft ընկերությունը հոկտեմբերի 29-ին՝ գալիք երկուշաբթի, Սան Ֆրանցիսկոյում կանցկացնի մամլո միջոցառում՝ նվիրված իր բջջային օպերացիոն համակարգ  Windows Phone 8-ի շնորհանդեսին:

Նոր բջջային ՕՀ-ում օգտագործվում են նույն տեխնոլոգիաներն, ինչ Windows 8-ում: Խոսքը գնում է ցանցային միացումների, անվտանգության, ֆայլերի համակարգի, մուլտիմեդիոն գործիքների, բրաուզերի և այլ տեխնոլոգիաների մասին: Որպես Windows Phone 8-ի առանձնահատկություն, Microsoft-ը նշում է 1280×768 և 1280×720 պիքսել կետայնությամբ սենսորային էկրանների, բազմամիջուկային պրոցեսորների և NFC տեխնոլոգիայի հետ համատեղելիությունը:

Հիշեցնենք, որ մի քանի արտադրող արդեն իսկ ներկայացրել են WP8-ով աշխատող սմարթֆոններ: Դրանց շարքում են Nokia-ն իր Lumia 920 և Lumia 820 սմարթֆոններով,  HTC-ն իր Windows Phone 8X և 8S սմարթֆոններով և Samsung-ն իր ATIV S-ով:

Բաժիններ: Uncategorized