Ucom բաժանորդները կկարողանան դիտել «Արմենիա ԹիՎի»-ն HD որակով

Այսուհետ Ucom ընկերության բաժանորդները հնարավուրություն ունեն դիտելու «Արմենիա ԹիՎի» ընկերության հաղորդումները HD որակով: Այս մասին տեղեկացնում են Ucom-ի մամլո ծառայությունից:

Ընկերությունը հեռուստատեսային HD ազդանշանը «Արմենիա ԹիՎի» հեռուստաընկերությունից ստանում և բաժանորդներին է փոխանցում օպտիկամանրաթելային մալուխով, որի շնորհիվ էլ հնարավոր է ունենալ բարձր որակի ազդանշան: Ucom բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել HD եթերից առանց հավելյալ վճարի: Ucom ընկերության կողմից բնակարաններում տեղադրված հեռուստատեսային բաժանորդային սարքերը ունեն HD հնարավորություն, միաժամանակ բաժանորդի հեռուստացույցը պետք է ունենա HD ընդունելու հնարավորություն և միացած պետք է լինի բաժանորդային սարքին HDMI մալուխով: