Ինչ կասեր Սթիվ Ջոբսը iPad mini-ի մասին

Apple-ն արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ղեկավարում է Թիմ Կուկը: Եվ չնայած, որ Սթիվ Ջոբսին դուր չէր գա համեմատությունը Թիմ Կուկի հետ, այնուամենայնիվ, կան ակնհայտ բաներ, որոնք իսկապես կզայրացնեին Սթիվին:
PocketNow-ի լրագրող Ջեյմս Ռիվերը գրում է, թե Ի՞նչ կասեր Apple-ի հիմնադիրը այս կամ այն իրադարձության մասին:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր Apple-ի ղեկավար միշտ կհիշի iPad mini-ի շնորհանդեսը: Բանը նրանում է, որ վերջին 5 տարվա ընթացքում, ընկերությունը վերջապես ներկայացրեց պարզապես լավ արտադրանք, որը կարող է լինել հիանալի: Apple-ի ինժեներները տանել չէին կարողանում Սթիվ Ջոբսին: Եթե ընթերցել եք նրա կենսագրությունը, ապա տեղյակ կլինեք, թե ինչպես էր նա վիճում Ջոն Ռուբինշտեյնի հետ (որը դարձավ Palm -ի ղեկավարը Սթիվի հետ վեճից հետո): Նրան միշտ ստիպում էին նախագծել այնպիսի անհնար կառուցվածքի տեխնիկա, որը աշխարհը դեռ չէր տեսել: Արդյունքում, Ռուբինշտեյնը որոշեց, որ ավելի հեշտ կլինի լքել Apple-ը և աշխատել Palm-ում:

Այն Apple-ը, որը մենք իմացել ենք Սթիվ Ջոբսի ժամանակ, նման էր ընկերության, որը մարտահրավեր էր նետում ինժեներներին: Երբ համակարգիչները լարերից և երկաթից կազմված ինչ որ բան էին ներկայացնում, Apple-ն աշխարհին ցուցադրեց iMac-ը: Երբ երաժշտական նվագարկիչը տեղափոխելու համար անհրաժեշտ էր ճամպրուկ, Apple-ը ներկայացրեց iPod-ը: Այս ամենին գումարենք հեղափոխություն կատարած iPhone-ը և iPad-ը:

Հարց: Ինչի՞ն է մարտահրավեր նետում iPad mini-ն? Երբ Ջոբսը ներկայացնում էր iPad-ը, նա շեշտը դնում էր երրորդ տեսակի արտադրանքի վրա, որը կդառնա համակարգիչների և սմարթֆոնների միջին և ավելի հաճելի կլինի մի շարք գործողությունների համար՝ խաղեր, գրքեր, ինտերնետի օգտագործում և այլն: Այս ամենը նա ասաց բեմից:

Դուք կարող եք ասել, որ iPad mini-ն նույն iPad-ն է, պարզապես ավելի փոքր և ոչնչին մարտահրավեր չի նետում: Պետք է հիշել, որ երբ Apple-ը ներկայացրեց iPod mini-ն՝ nano-ն, այն լուծեց ֆիտնես շուկայի խնդիրը: Օրիգինալ iPod-ները մեծ էին»:

Ըստ լրագրող Ջեյմս Ռիվերի, ներկայացնելով iPad mini-ն՝ ընկերությունը պարզապես որակազրկել է iPad-ի անունը: Եվ ահա նստած է Սթիվ Ջոբսն առաջին շարքում և ասում է. «Թիմ, դու թույլ ես տվել ինժեներներին ամեն ինչ իրենց ձեռքում պահել: iPad mini-ն ունի գեղեցիկ դիզայն, հարմար է ձեռքի համար, սակայն տպավորիչ չէ էկրանը: Կարծես թե ինժեներները լավ ընկերացել են iOS 6-ի նախագծողների թիմի հետ: ԾԱ-ն բարդացնելու փոխարեն, հեշտ ճանապարհի են դիմել և ստեղծել են ցածր թույլատվությամբ  iPad mini: iPhone 5 և iPad Retina օգտագործողները կսարսափեն՝ տեսնելով iPad mini-ի էկրանի որակը: Արդյունքում, iPad mini-ն դարձել է iPad 2-ի փոքր տարբերակը: Կարելի է նշել, որ շուկայում առկա Kindle Fire 7 HD և Nexus 7 պլանշետները չեն զիջում mini-ն և անգամ ավելի լավն են»:

Ըստ լրագրողի, Սթիվ Ջոբսը կնշեր նաև, որ iPad mini-ն բավական թանկ է: Իսկ շուկայում նման չափսերով մրցակից-պլանշետները երկու անգամ մատչելի են:

Աղբյուրը՝ appleinsider.ru

Բաժիններ: Հոդվածներ