10 ռեսուրս՝ օնլայն ուսուցման համար

Այսօր մեծ տարածում ունի հեռահար օնլայն ուսուցումը: Այն ունի մի շարք առավելություններ՝ անհատական մոտեցում, ազատություն, ճկունություն, հասանելություն և այլն: Օրեցօր ինտերնետում հայտնվում են նմանատիպ ծառայություններ՝ միտված նոր գիտելիքների տարածմանը: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը օնլայն ուսուցման 10 ռեսուրս՝ ծրագրավորողների և նախագծողների համար:

1. MIT Open Courseware

Այս կայքն առաջարկում է 2100 ծրագիր տարբեր թեմաներով, այդ թվում Electrical Engineering և Computer Science: Անվճար կարելի է ձեռք բերել օնլայն-գրքեր, հանձնել քննություններ, օգտագործել մուլտիմեդիոն բովանդակություն և այլն:

2. Coursera

Coursera-ն գործարկվել է ապրիլին և արդեն ունի ավելի քան 1մլն. ուսանող: Այն ներառում է 33 համալսարանների 200 դասընթացներ: Coursera-ն օնլայն-ուսուցման սթարթափ է՝ հիմնադրված Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորների կողմից:

3. Udacity

Udacity-ն անվճար ծառայություն է, ներառում է 14 դասընթաց, որտեղ դասավանդում են համաշխարհային ճանաչման դասախոսներ: Նրանց կուրսերն օգնում են սովորել «Ինչպես բացել սթարթափ»:

4. Google Code University

Սա Google-ն է և սա կոդ է: Անվճար ռեսուրս է և ակնհայտ է, որ ճիշտ տարբերակ է, եթե դուք հետաքրքրված եք Android-ի նախագծմամբ:

5. Mozilla Developer Network

Mozilla-ն ստեղծել է բեվ-տեխնոլոգիաների ուսուցման հիանալի ռեսուրս:

6. HTML5 Rocks

Այս կայքը ներառում է բազմաթիվ տեղեկություններ HTML5 վեբ-ստանդարտի մասին՝ ներառյալ հոդվածներ:

7. The Code Player

The Code Player-ը ցույց է տալիս, թե ինչպես են զիլ բաները ստեղծվում «0»-ից: Այն սովորեցնում է HTML5, CSS3, Javascript և այլն:

8. Codecademy

Codecademy-ն ճանաչված անվճար ռեսուրս է, որն օգտագործում է ուսուցման խաղային մեթոդը՝ ներգրավելով ընկերներին: Ուղղված է վեբ-տեխնոլոգիաների ուսուցմանը:

9. Khan Academy

Khan Academy-ն առաջարկում է բազմաթիվ դասընթացներ՝ ծրագրավորումից մինչև ֆինանսներ:

10. PeepCode

PeepCode-ը ծրագրավորման լեզուների ուսուցման ռեսուրս է: