Google Nexus 10-ի առաջին վիդեոն

Չնայած Google-ը հետաձգել է իր այսօր պլանավորած Նյու Յորքյան մամլո միջոցառումը, ինտերնետում հայտնվել է ընկերության ապագա Nexus 10” պլանեշտի վիդեոհոլովակը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Google Nexus 10-ն ունենալու է 10.1 դյույմ սենսորային էկրան՝ 2560 х 1600 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Exynos 5250 պրոցեսոր՝ 1.7ԳՀց հաճախականությամբ, Mali-T604 գրաֆիկական չիպով և աշխատելու է Android 4.2 օպերացիոն համակարգով:

Հիշեցնենք, որ ընկերությունը հետաձգել է իր միջոցառումը Նյու Յորքին մոտեցող «Սենդի» անունը կրող փոթորկի պատճառով: