Samsung-ը կթողարկի ծալվող էկրանով սմարթֆոն

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է 2013թ. սկզբում թողարկել ծալվող էկրանով սմարթֆոն:
Samsung Galaxy Q-ն (GT-B9150) հագեցած է լինելու 5.3 դյույմ անկյունագիծ sAMOLED HD DUAL էկրանով՝ 1280 x 672 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Exynos 5 Cortex-A15 պրոցեսորով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկով, Wi-Fi-ով և Bluetooth-ով, NFC միկրոչիպով և 3500 մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով:

Աղբյուրը՝ sammobile.com