Google-ը ներկայացրել է Android-ի 4.2 Jelly Bean տարբերակը

Չնայած Google-ը «Սենդի» փոթորիկի պատճառով հետաձգել էր իր Նյու Յորքյան մամլո միջոցառումը, ընկերությունը, այնուամենայնիվ, ներկայացրել է իր բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ Android 4.2 Jelly Bean-ը, որով աշխատում են երկու նոր սարք՝ Samsung Nexus 10 պլանշետը և LG Nexus 4 սմարթֆոնը:

4.2 տարբերակը 4.1-ից տարբերվում է մի քանի նոր հնարավորություններով՝

– Մեկ սարքում մի քանի հաշիվների օգտագործում: Սա հարմար է հատկապես այն ժամանակ, երբ մի պլանշետից օգտվում է  մի քանի մարդ՝ հնարավոր է բացել մի քանի հաշիվ: Յուրաքանչյուրը կկարողանա ունենալ սեփական աշխատանքային սեղանը (desktop), ֆոնային նկարը, վիդջեթները, ծրագրերը և խաղերը: Այս ֆունկցիան հասանելի է միայն պլանշետների համար:

– Photo Sphere ֆունկցիան հնարավորություն է տալիս ստեղծել պանորամային լուսանկարներ՝ 360 աստիճան: Դրանք հնարավոր կլինի դիտել սմարթֆոնով և կիսել Google Plus սոցցանցում կամ վերբեռնել Google Maps:

– Smart Keyboard-ը համատեղելի է Swype-ի հետ: