Microsoft-ը պաշտոնապես ներկայացրել է Windows Phone 8-ը (ֆոտոշարք)

Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրել և գործարկել է իր նոր բջջային օպերացիոն համակարգը՝ Windows Phone 8-ը: Բացի դրանից, ընկերությունը ներկայացրել է նաև նոր ծրագրեր և WP8-ով աշխատող սմարթֆոններ:

Նոր ՕՀ-ն ունի ինտերֆեյսի կարգավորման լայն հնարավորություններ: Հնարավոր է դարձել փոփոխել Live Tile-երի չափսերը: Live Apps-ը ինտեգրացնում է տարբեր ծրագրերը և ցուցադրում ամենակարևոր ինֆորմացիան էկլրանին: ՕՀ-ն հագեցած է նոր Skype և Facebook ծրագրերով: Սոցցանցի բոլոր թարմացումները նույնպես հայտնվում են սմարթֆոնի էկրանին:

Pandora-ն հատուկ ծրագիր է, որը թույլ է տալիս լսել երաժշտություն առանց գովազդի: Data Sense-ը հսկում է վեբ-թրաֆիկի օգտագործումը, հայտնում սահմանափակումների մասին, «սեղմում» թրաֆիկը, ինչպես նաև փնտրում է մոտակայքում առկա Wi-Fi ցանցերը: Kid’s Corner-ը թույլ է տալիս ստեղծել հատուկ միջավայր՝ խաղերով, աուդիո-վիդեո ֆայլերով՝ կազմված հատուկ երեխաների համար: Rooms-ը հնարավորություն է տալիս փոխանակվել կոնտակտներով և այլ տարատեսակ տվյալներով հատուկ վիրտուալ սենյակներում, որտեղ կարելի է տեղադրել լուսանկարներ, նշումներ և այլն: Sync-ը սինխրոնիզացնում է ֆայլերը Windows 8-ի և Windows Phone 8-ի միչև` SkyDrive-ի միջոցով:

Բացի այս նորարարություններից, ընկերությունը ներկայացրել է նաև այլ նախագծողների խաղեր, ինչպիսիք են Angry Birds-ը, Star Wars-ը, Draw Something-ը և այլն: Ներկայացվել են նաև Nokia Lumia 920, Lumia 820, HTC Windows Phone 8X և 8S, և Samsung ATIV սմարթֆոնները՝ աշխատող Windows Phone 8-ով: Այս բոլոր նորույթները մինչ շաբաթվա վերջ հասանելի կլինեն ամերիկյան շուկայում:

Աղբյուրը՝ theverge.com

Բաժիններ: Uncategorized