Youtube-ը փորձարկում է նոր դիզայնը

YouTube օգտագործողների մի մասը օգտագործում է տեսապորտալը նոր դիզայնով: YouTube-ի նախագծողները փորձարկում են նոր ինտերֆեյսը: Նրանց խոսքով, տեսապորտալը դարձել է էլ ավելի ֆունկցիոնալ, իսկ ինտերֆեյսի լուսավոր ֆոնը նպաստում է տեսանյութերի ազդեցիկությանը: Սակայն փորձարկվող տարբերակը վերջնական չէ, այն մշտապես թարմացվելու է՝ օգտագործողների ցանկություններին համապատասխան:

Այս պահին հայտնի է, որ թարմացված տարբերակում, էջի ձախ անկյունում տեղակայված է երգացանկերի և բաժանորդագրությունների կարգավորման վահանակը: Բացի դրանից, նախագծողները պլանավորում են ինտեգրացնել տեսապորտալը Google+ սոցցանցի հետ:

Բաժիններ: Համացանց և կապ