«Ղարաբաղ Տելեկոմ»-ը թողարկել է «Մերոնցով» կոչվող նոր ծառայությունը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը թողարկել է «Մերոնցով» կոչվող նոր ծառայությունը: Այն նախատեսված է միայն կանխավճարային բաժանորդների համար: Այս մասին տեղեկացնում են ՂՏ մամլո ծառայությունից:

«Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները կարող են հավաքել *777*հեռախոսահամարը# հաստատել և ընտրել առավելագույնը 3 հեռախոսահամար: Բոլոր 3` «Մերոնցով» ծառայության ցանկի մեջ գրանցված համարները կարող են լինել ՂՏ հեռախոսահամարներ, կամ 2-ը ՂՏ և 1-ը` Հայաստանի տարածքում գործող ցանկացած օպերատորի հեռախոսահամար:

Այս սակագնային պլանի պայմաններն են՝ դեպի ՂՏ ցանց 50% իջեցված սակագին,  դեպի Հայաստան` 25% իջեցված սակագին: Հեռախոսահամարները ավելացվում են բաժանորդի ծառայության ցանկում անվճար: Հեռախոսահամարի յուրաքանչյուր փոփոխություն արժե 150 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Ղարաբաղ Տելեկոմը» գործում է 2002-ից: Այս 10 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով: Ընկերությունը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապի ապահովում, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով: