Orange-ը և Երևան City սուպերմարկետը մեկնարկել են յուրօրինակ համագործակցություն

Այսօր Orange-ը և Երևան City սուպերմարկետների ցանցը մեկնարկում են յուրօրինակ համագործակցություն, որի շրջանակներում բոլոր Երևան City սուպերմարկետներում առկա Orange տաղավարում բաժանորդագրվելով Orange Խոսենք կանխավճարային ծառայությանը և ձեռք բերելով հատուկ 500 դրամ արժողությամբ SIM քարտ` բաժանորդները հետագա բոլոր լիցքավորումների գումարի 4%-ի չափով կստանան բոնուսային միավորներ իրենց Երևան City բոնուս քարտին: Հատուկ քարտերը կարելի է ձեռք բերել միայն բոնուս քարտի առկայության դեպքում: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

«Սա միանգամայն նոր առաջարկ է Հայաստանում, երբ հեռահաղորդակցության ծառայությունները կարելի է համակցել առօրյա այլ գնումների հետ և դրանից ստանալ միավորներ: Ուրախ ենք մեր բաժանորդներին առաջարկել այս հետաքրքիր անակնկալը, քանի որ այսուհետ լիցքավորելով քարտը և օգտվելով Orange-ի ծառայություններից` նրանք ավտոմատ կերպով կստանան նաև բոնուսային միավորներ այլ գնումներ կատարելու համար», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Լիցքավորումների գումարից առաջացած 4% բոնուսային միավորները բոնուս քարտի վրա կհաշվարկվեն յուրաքանչյուր շաբաթվա սկզբին` նախորդ շաբաթվա համար: