«ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմը կարելի է ձեռք բերել 2000 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ մինչև դեկտեմբերի 31-ը, դառնալով «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանի բաժանորդ առնվազն մեկ տարով` «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը կարելի է ձեռք բերել ընդամենը 2000 դրամով` նախկին 10000 դրամի փոխարեն:

Հիշեցնենք, որ «ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմն ապահովում է ներբեռնման մինչև 21,6 Մբիթ/վրկ և վերբեռնման` մինչև 5,76 Մբիթ/վրկ արագություն: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից: