«Օրանժ»-ն առաջարկում է պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարներն անվճար

«Օրանժ Արմենիա» ընկերությունն այսօր տոնում է իր 3 ամյակը Հայաստանում: Այս կապակցությամբ ընկերության մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց լրագրողներին անակնկալներով լի միամսյակի մեկնարկի մասին: Ընկերությունը նոյեմբերին հանդես է գալիս երեք նոր առաջարկներով:

Ուղիղ մեկ ամիս՝ մինչև դեկտեմբերի 5-ը «Օրանժ»-ի բոլոր պլատինե, ոսկե, արծաթե և բրոնզե համարները հնարավոր կլինի ձեռք բերել անվճար՝պարզապես միանալով «Խոսենք» կանխավճարային ծառայությանը կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններին: Այսպես, ամսական բաժանորդագրություններին միացողները ոսկե և պլատինե համարներն անվճար կստանան 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, իսկ կանխավճարային նոր բաժանորդները բրոնզե և արծաթե համարներ` ընդամենը հաշիվը 1000 դրամով լիցքավորելու դեպքում: Այս առաջարկի շրջանակներում կարելի է նաև ձեռք բերել ներկա ոչ Orange հեռախոսահամարը` 055 կամ 095 կոդերով: Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է կարդալ ընկերության պաշտոնական կայքում:

Երկրորդ առաջարկը ինտերնետ բաժանորդների համար է: Արամ Մկրտչյանի խոսքով, ընկերությունը 60%-ով ողջ տարվա ընթացքում ավելացնելու է ինտերնետի ծավալը՝ առանց բարձրացնելու արժեքը: Ինչպես նաև «Օրանժ»-ն առաջարկում է ձեռք բերել մինչև 21.6Մբ/վ Ինտերնետ Հիմա  մոդեմը 1 դրամով:

«Մենք ներկայացնում ենք այսօր հեղափոխական առաջարկ: Այսուհետ մեր թե՛ ձայնային և թե՛ ինտերնետ ծառայություններից օգտվող բաժանորդները կարող են համատեղել երկու ծառայությունների հաշիվը և մշտապես սատանալ զեղչեր մինչև 3000 դրամ: Առաջարկից կարող են օգտվել թե՛ ներկայիս և թե՛ նոր բաժանորդները»,-նշեց ընկերության մարքետինգի ղեկավարը: