Facebook-ի iOS տարբերակը համալրվել է մի շարք ֆունկցիաներով

Աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը թողարկել է իր iOS ծրագրի նոր թարմացումը՝ համալրելով այն Facebook Camera և Facebook Messenger ծրագրերին հատուկ մի շարք ֆունկցիաներով, ինչպես նաև Facebook Gifts ծառայությամբ: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:


iOS Facebook 5.1 տարբերակում հնարավոր է տեսնել օնլայն ընկերներին՝ ընդամենը սոնսորի վրայով
մատի աջից ձախ շարժումով: Նոր թարմացումը հնարավորություն է տալիս ընտրել և վերբեռնել միանգամից մի քանի լուսանկար: Ծրագրի նոր տարբերակը համալրվել է նաև Facebook Gifts ֆունկցիայով, սակայն առայժմ միայն ԱՄՆ-ի օգտագործողների համար: Հիշենք, որ Gifts ծառայությունը սոցցանցը փորձարկում է սեպտեմբերից: Օգտագործողները հնարավորություն ունեն Facebook-ի միջոցով իրական նվերներ ուղարկել իրենց ընկերներին:

iOS Facebook 5.1 տարբերակն արդեն հասանելի է Apple-ի App Store-ում:

Բաժիններ: Սոցցանցեր