«Յուքոմ»-ը Երևանի 15 դպրոց կապահովի նոր տեխնոլոգիաներով և ինտերնետով

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ընկերությունը մայրաքաղաքի ևս 15 դպրոցներում կատարելու է համապատասխան ներդրում` ապահովելու տեխնիկապես հագեցած լսարաններ։ Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Ողջունելի է, որ մեր համագործակցության արդյունքում ստացված առաջին նախագիծը հաջողությամբ է ավարտվել։ Դպրոցների վերազինումը նոր տեխնոլոգիաներով և համացանցի հասանելիությունը ժամանակի պահանջն է։ Համոզված եմ, որ փոխգործակցությունը կունենա շարունակական բնույթ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը և Հայկ Եսայանը միասին քննարկել եննաև  քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում առկա համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, քաղաքապեռն առանձացրել է վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում` մասնավորապես այգիներում և պուրակներում, անվճար ինտերնետի ապահովման ծրագրի ընդլայնումը։

«2013 թ. ծրագրերում մենք նախատեսում ենք նոր այգիների հիմնել և բնակիչների առաջարկություններից և ցանկություններից ելնելով՝  WiFi ինտերնետ ծածկույթով ապահովել դրանք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ քաղաքապետարանի աջակցությամբ ընկերությունն ակնկալում է նոր համատեղ ծրագրերի իրականացում։