Apple-ը վաճառել է 3 միլին 4-րդ սերնդի iPad և iPad mini

Apple ընկերությունը հայտնել է, որ արդեն վաճառել է 4-րդ սերնդի iPad և iPad mini պլանշետների 3 միլիոն օրինակ: Այս ցուցանիշը ընկերությունը է ստացել է վաճառքի մեկնարկի առաջին երկու օրում: Ըստ Forrester հետազոտական ընկերության, Apple-ն այս տարի կարող է վաճառել 62 միլիոն  iPad՝ ներառյալ  iPad mini:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, iPad mini-ի 16Գբ տարբերակն ամենապահանջվածն է: Չնայած դրան, վերլուծաբանների խոսքով, iPad mini-ի վաճառքn այն իրարանցումը չի ստեղծել, ինչպես սովորաբար լինում է Apple-ի արտադրանքների վաճառքի ժամանակ: