Jam with Chrome`օնլայն նվագելու ինտերակտիվ ծրագիր

Եթե դուք երբևէ երազել եք նվագել որևէ ռոք խմբում, ապա այսօր դուք ունեք ռոք աստղ դառնալու այդ հնարավորությունը: Google ընկերությունը գործարկել է ինտերակտիվ վեբ-ծրագիր՝ Jam with Chrome-ը:

Վերջինիս շնորհիվ հնարավոր է ընկերների հետ միաժամանակ տարբեր համակարգիչներով օնլայն ընտրել վիրտուալ գործիքներ և նվագել խմբակային: Ծրագիրը համատեղելի է Chrome բրաուզերի հետ:

Կայք այցելելիս, կարող եք ընտրել 19 գործիքներից որևէ մեկը՝ ակուստիկ, դասական, բաս և այլ տեսակի կիթառ, հարվածային գործիքներ և ստեղնաշարեր: Դուք ունեք հնարավորություն փոխելու ակորդները, սովորական նվագողից դառնալ պորֆեսիոնալ և այլն:


Բաժիններ: Uncategorized