Apple-ը կվճարի 368.2 միլիոն դոլարի տուգանք

Эппл, лого, яблокоԱՄՆ Տեխաս նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել Apple-ին՝ VirnetX ընկերության 4 արտոնագրերի խախտման մեջ, հաղորդում է Bloomberg-ը: Թիմ Կուկի ընկերությունը պատրավորվում է վճարել 368.2 միլիոն դոլարի տուգանք՝ չնայած, որ VirnetX-ը պահանջում էր 708 միլիոն:

VirnetX-ը մեղադրանքով, Apple-ը խախտել է VPN տեխնոլոգիային վերաբերող չորս արտոնագիր: VPN-ի միջոցով հնարավոր է միավորել համակարգիչների փակ ցանցերը: Այս տեխնոլոգիան Apple-ն օգտագործել է FaceTime ծառայությունում, որը հնարավորություն է տալիս Mac համակարգիչների, iPhone-ների, iPad-ների և iPod touch փլեյերների միջև փոխանակվել տեսազանգերով: FaceTime ծառայությունը ընկերությունը գործարկել է  2010-ին: