Xbox Surface՝ կոնցեպտային խաղային պլանշետ

Երեկ ինտերնետում տարածվեց տեղեկություն այն մասին, թե Microsoft ընկերությունը նախագծում է 7 դյույմանոց Windows 8 խաղային պլանշետ, որն անվանելու է Xbox Surface: Իսկ այսօր արդեն ինտերնետում տարածվել է սարքի առաջին կոնցեպտը: Xbox Surface կոնցեպտ պլանշետի դիզայնը նախագծել է Շայք Իմադուդին:

Xbox Surface-ն ունի 7.5դյույմ անկյունագիծ էկրան՝ 1920 x 1080 պիքսել կետայնությամբ, քառամիջուկ Nvidia Tegra 3 պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, 64Գբ ներկառուցված հիշողություն, 5Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկ: Բնականաբար, այն համատեղելի է Kinect-ի և SmartGlass-ի հետ՝ միանալու այլ սարքերին, օրինակ խաղային Xbox սարքին: