Ամենաարագագործ բրաուզերները Windows և Mac ՕՀ-ների համար

Վիճագրական ընկերություն New Relic-ը ներկայացրել է Windows և Mac օպերացիոն համակարգերում ամենաարագագործ և տարածված վեբ-բրաուզերների ցուցակը:

Ըստ զեկույցի, Windows օգտագործողների շրջանում ամենատարածված բրաուզերը Google Chrome-ն է (41%), որին հաջորդում է Microsoft-ի Internet Explorer-ը (35%), իսկ 3-րդ տեղում Mozilla Firefox-ն է (21%): 4-րդ և 5-րդ տեղերում են Opera-ն և Safari-ն՝ համապատասխանաբար 2% և 1%:

Mac օպերացիոն համակարգի օգտագործողների շրջանակում ամենատարածվածը հենց Apple-ի Safari բրաուզերն է (61%), որին հաջորդում է Chrome-ը (21%), ապա Firefox-ը (18%):

Internet Explorer 10-ը համարվում է ամենաարագագործ բրաուզերը Windows ՕՀ-ի համար, իսկ Chrome 19-ը՝ Mac OS X-ի համար: Սա ցույց են տվել ընկերության անցկացրած թեստի արդյունքները:

Բաժիններ: Վիճակագրություն