Galaxy S III-ը ճանաչվել է աշխարհի ամենատարածված սմարթֆոնը

Samsung ընկերության Galaxy S III սմարթֆոնը դարձել է 2012թ. 3-րդ եռամսյակի ամենատարածված սմարթֆոնն աշխարհում: Այս մասին իր զեկույցում հայտնում է հետազոտական ընկերություն Strategy Analytics-ը:


2012թ. օգոստոսից-հոկտեմբեր ամիսներին Samsung-ը մատակարարել է 18 միլիոն Galaxy S III սմարթֆոն: Երկրորդ տեղում այս ծավալներով iPhone 4S-ն է՝ 16,2 միլիոնով: Այս կերպ Galaxy S III-ը զբաղեցրել է շուկայի 10.7%-ը, իսկ iPhone 4S-ը՝ 9.7%-ը:

Strategy Analytics-ն iPhone 4S-ի մատակարարման ծավալների նվազումը կապում է շուկայում iPhone 5 թողարկման հետ, որը խանութներում վաճառքի հանվեց սեպտեմբերի 21-ին: Հոկտեմբերը ներառյալ Apple-ը վաճառել է 6 միլիոն iPhone 5, որը կազմում է շուկայի 6%-ը:

Ընդհանուր 2012թ. 3-րդ եռամյսկաում սմարթֆոն արտադրողները մատակարարել են 170 միլիոն սարք, ինչը 15միլիոնով գերազանցում է 2-րդ եռամսյակի տվյալներին:

Բաժիններ: Վիճակագրություն