Ի՞նչ է RSS-ը, ինչի՞ համար է այն և ինչպե՞ս են օգտագործում

Ինչի՞ համար է RSS-ը

Եթե դուք ակտիվ ինտերնետ օգտագործող էք, վստահաբար ամեն օր տարբեր հաճախականությամբ այցելում եք մի շարք կայքեր (լրատվական, բլոգեր, ֆորումներ, գրադարաններ և այլն): Սա խոսում է այն մասին, որ այդ կայքերի բովանդակությունը ձեզ հետաքրքրում է։ Իսկ ի՞նչ անել, եթե դուք այցելում եք ձեզ հետաքրքրող կայքը և այնտեղ ոչ մի թարմացում չեք գտնում։ Ստացվում է, որ դուք անիմաստ ժամանակ եք կորցնու: Կամ եթե սիրում եք հետևել մի քանի լրատվական կայքերի, երկար ժամանակ եք կորցնում դրանք հերթով այցելելու և լրահոսը դիտելու համար:

Սակայն ամեն ինչ անհույս չէ: Կա հնարավորություն վեբ-կայքերի թարմացումներին հետևելու առանց ամեն անգամ այդ կայքերն այցելելու։ Այդ հնարավորությունը RSS-ն է։

Ին՞չ է RSS–ը

RSS (Really Simple Syndication)-ը տեխնիկապես XML– ֆորմատների ընտանիք է, որը հատուկ նախատեսված է նորությունների, հոդվածների, անոնսների, բլոգերի փոփոխությունների նկարագրության համար։ RSS- ժապավեն (RSS–feed, RSS-лента, RSS–канал) –ը դա սերվերի վրա գտնվող էջ է , որը միշտ իր վրա պահում է վերջին թարմացումները: Օրինակ վերջին 10 կամ 15 գրառումները բլոգում կամ վերջին նորությունները լրատվական կայքում։

Օրինակ ՝

ittrend.am https://ittrend.am/am/feed/

hy-it.org  http://feeds.feedburner.com/gratun/kiRg

Եթե ձեր բրաուզերը Internet explorer է և 7–րդ տարբերակից ցածր է կամ Chrome է, ապա այս հղումները կարող են բացվել դժվարընթեռնելի տեսքով։ RSS-ժապավեններ կարդալու համար ստեղծվել են հատուկ ծրագրեր և օնլայն ծառայություններ որոնք, հեշտացնում են RSS-ժապավենների հետ աշխատանքը։ Այդ ծրագրերը և ծառայությոննները կոչվում են RSS-ագրեգատորներ։

Ի՞նչ է RSS-ագրեգատորը

Ինչպես վերը նշվեց RSS–ագրեգատորները ծրագրեր են կամ էլ  օնլայն ծառայություններ, որոնք նախատեսված են RSS-ժաապավեններ կարդալու համար։ RSS-ագրեգատորները հնարավորություն են տալիս հեշտությամբ խմբավորել, համակարգել բազմաթիվ վեբ-կայքերից պարբերաբար եկող RSS-ժաապավենները։ Օնլայն ագրեգատորները, կարծում եմ, ավելի հարմար են, քանի որ դրանք կարելի է օգտագործել ցանկացած վայրից, որտեղ կա համակարգիչ և ինտերնետ: Այսինքն դրանք կարելի է կարդալ աշխատավայրում և տանը, և նույնիսկ ավտոմեքենայում :)

Ամենամեծ առավելությունն այն է, որ հնարավոր է մեկ պատուհանի մեջ տեսնել Ձեր սիրելի բոլոր կայքերի թարմացումները և գրեթե հենց թարմացման պահին։

RSS-ագրեգատորների ցուցակ

1. GoogleReader

2. Microsoft Outlook (ունի իր մեջ այդ հնարավորությունը)

3. Яндекс.Лента

4. Bloglines

5. Новотека

6. Subscribe.ru (ունի իր մեջ այդ հնարավորությունը)

7. Internet explorer 7-րդ տարբերակից բարձր

Ի՞նչպես գտնել կայքում RSS-ի էջը

Շատ հեշտ. այցելում եք այն էջը, որի նորություններին ցանկանում եք բաժանորդագրվել և փնտրում եք ներքոհիշյալ պատկերներից (icon) որևէ մեկը՝

կարող է լինել նաև սրանցից որևէ մեկը՝

Եթե գտաք, ապա սեղմեք պատկերի վրա:

Մյուս տարբերակը առաջարկում են գրեթե բոլոր ժամանակակից բրաուզերները, բացի Chrome-ից: Բրաուզրները կարողանում են ավտոմատ գտնել տվայլ կայքի RSS-ժապավենի հասցեն: Հասցեն ձեզ համար հասանելի կդառնա, եթե սեղմեք ձեր բրաուզերի վրա կարմիր սլաքով նշված կոճակը:

Safary

Internet explorer

Firefox

Opera

Ամփոփեմ. գոյություն ունի կայքի RSS-ժապավենի հասցեն գտնելու երկու ձև: Առաջինը՝ գտնել կայքում տեղադրված RSS-ի հղումը, կամ օգտագործել բրաուզերի հնարավորությունը:

Հասցեն ունեցանք, բա հետո՞: Հասցեն անհրաժեշտ է copy անել և անցնել առաջ:

Google Reader

Հաջորդ քայլերը կնկարագրեմ Google Reader-ի օրինակով, չնայած ինչպես վերևում նշեցի (ագրեգատորների ցանկում), կան նաև այլընտրանքներ: Այս օրինակը կարդալուց հետո հեշտությամբ կարելի է նմանատիպ քայլերով իրականացնել նույնը այլ RSS-ագրեգատորներով:

Սկզբում այցելեք Ձեր google-ի (gmail) էլ. փոստարկղը: Սեղմեք էջի վերևում տեղակայված «Reader» կոճակի վրա:

Կբացվի Google Reader ագրեգատորը: Այն ունի ներքոհիշյալ լուսանկարում պատկերված տեսքը: Հետո սեղմեք Add Subscription (ավելացնել բաժանորդագրություն) կոճակին (նշված է կարմիր սլաքով):

Բացված դաշտում Paste արեք Copy արած հասցեն և սեղմեք Add կոճակը:

Ինչպես տեսնում եք, Subscriptions ցուցակում հայտնվեց նոր գրառում: Դա ձեր նախընտրած կայքի թարմացումների բաժանորդագրությունն է: Իսկ աջ մասում հայտնվեցին վերջին հոդվածները:

Այս անգամ այսքանը:

Հեղինակ՝  Արտակ Կոլյան
Վերահրատարակված է hy-it.org կայքից