Apple-ը վճարել է 21 միլիոն դոլար տուգանք շվեյցարական ժամացույցի համար

Apple ընկերությունը վճարել է 21մլն. դոլար Շվեյցարիայի դաշնային երկաթգծին (SBB)՝ վերջինիս ժամացույցն իր բջջային սարքերում օգտագործելու համար: Այս մասին գրում է շվեյցարական Tages-Anzeiger-ը: Հիշենք, որ ավելի վաղ SBB-ն մեղադրում էր Apple-ին հեղինակային իրավունքի խախտման համար՝ նմանեցնելով iOS 6-ում առկա ժամացույցը ցուցադրող ծրագիրը երկաթգծի կայարաններում գործող ժամացույցներին:

SBB-ի ժամացույցը ստեղծվել է 1944-ին աշխատակից Հնաս Հիլֆիկերի կողմից և հետագայում դարձել է Շվեյցարիայի խորհրդանիշներից մեկը:

Բաժիններ: Բիզնես