MasterCard-ը կթողարկի սենսորային ստեղնաշարով և LCD-էկրանով պլաստիկ քարտեր

MasterCard-ը որոշել է, որ ստանդարտ պլաստիկ քարտերին պակասում է ստեղնաշարը և LCD-էկրանը: Պլաստիկ քարտերի նոր սերունդը, որը ներկայացվել է անցյալ շաբաթ Սինգապուրում, ընկերության ներկայացուցիչների խոսքով, կհեշտացնի քարտապանների կյանքը:


Քարտի լիցքավորվում է ներկառուցված մարտկոցի շնորհիվ, որը ծառայում է մինչև 3 տարի: Սենսորային ստեղնաշարի շնորհիվ հնարավոր է հավաքել գաղտնաբառը և կատարել վճարման գործարք: Հետագայում այս ֆունկցիան համալրվելու է նոր հնարավորություններով:

Քարտի էկրանին երևալու է հաշվի մնացորդը, ինչպես նաև վերջին գործարքները: Հաշվի առնելով այն, որ նոր պլաստիկ քարտերն իրենց չափսերով չեն տարբերվում սովորական քարտերից, դրանք հնարավոր է լինելու օգտագործել նաև սովորական եղանակով՝ բանկոմատների միջոցով կամ խանութներում գնումների համար:

Բաժիններ: Բիզնես