Windows Phone 8-ի գովազդը (վիդեո)

Microsoft ընկերությունը թողարկել է իր նոր բջջային օպերացիոն համակարգի՝ Windows Phone 8-ի երկրորդ տեսագովազդը: Ընկերությունը գովազդում Windows Phone-ը նկարագրում է այսպես՝ «Այն ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի համար է»: Հիշենք, որ WP8-ը ընկերությունը ներկայացրեց հոկտեմբերի 29-ին: ՕՀ-ի առաջին տեսագովազդում հենց ընկերության ղեկավար Սթիվ Բալմերն իր սմարթֆոնն էր ներկայացնում: