Ստացիր հաճույք RAPOO-ից!

Հայաստանի շուկայում հայտնվել է համակարգչային հարակից պարագաներ արտադրող նոր պրեմիում բրենդ՝ RAPOO:

RAPOO ընկերությունը անհատական համակարգիչների համար նախագծում է միայն անլար հարակից պարագաներ՝ հնարավորություն տալով օգտագործողներին ավելի լավ ճանաչել թվային տեխնոլոգիաների աշխարհը: Բոլոր հարակից պարագաները յուրօրինակ են՝ հագեցած ամենաժամանակակից տեխնոլոգիաներով:

RAPOO-ն չի զիջում այնպիսի արտադրողների, ինչպիսիք են Microsoft-ը, Logitech-ը կամ Razer-ը: 2011թ. տեխնոլոգիական ցուցահանդեսների ժամանակ ընկերության արտադրաքներն արժանացել են մրցանակների և դրական գնահատվել հենց օգտագործողների կողմից:

Հարգելի ընթերցող, Ձեզ համար այսօր կբացահայտենք նոր ապրանքանիշ: Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը Rapooի վերջին գյուտերից մեկի՝ Touchpad ստեղնաշարի մասին փոքր թեստ-տեսություն:

Rapoo Wireless Touchpad E9080 ստեղնաշարն ունի բարակ մետաղական հիմքով հենարան և հարթ կոճակներ: Ստեղնաշարի մինիմալիստական դիզայնը հաճելի է աչքերի համար, իսկ կատարումը՝ բարձրորակ:

359×110մմ անկյունագծով և 6մմ հաստությամբ ստեղնաշարը կշռում է ընդամենը 370 գրամ, իսկ ստեղնաշարի հենարանը բարձրանում է 20մմ: E9080-ի ոտիկում տեղակայված է երկու AAA մարտկոց և մինի-ընդունիչ՝ 2.4ԳՀց հաճախականությամբ:

Ստեղնաշարի ետնամասը պատրաստված է մետաղից, որի վրա կոկիկ տպագրված է արտադրողի տարբերանշանը և ստանդարտներին համապատասխանելու նշանները: Մետաղն ինքնին շատ գրավիչ տեսք ունի՝ շնորհիվ կոկիկ և աչքի չընկնող կազմվածքի:

Դե իսկ Rapoo E9080ի առանձնահատկությունը թաչփեդն է, որն աշխատում է երկու ռեժիմով: Ստեղնաշարի ներքևի աջ հատվածում գտնվում է SLIDE HERE սենսորային կոճակը՝ նախագծված սմարթֆոնների ապաարգելափակման ոճով: Այն հնարավորություն է տալիս փոխակերպել թաչփեդը սենսորային-թվային ստեղնաշարի:

Թաչփեդ ռեժիմում Rapoo E9080-ը կատարում է ստանդարտ ժեստային հրամաններ՝ սեղմում (click), ուղղահայաց սքրոլինգ երկու մատներով, աջ click՝ երեք մատով սեղման դեպքում: Սա շատ հարմարավետ է բովանդակային ֆունկցիաների կանչի համար: Թվային ստեղնաշարի անցման դեպքում, դուք կարող եք օգտագործել թվերը կամ տեքստում նավարկելու ֆունկցիաները: Իսկ փոխակերպման կոճակը՝ Num Lock-ը նույնպես սենսորային է:

Rapoo E9080ը ավելի հարմարավետ է, քան ստանդարտ ստեղնաշարերը՝ շնորհիվ իր կառուցվածքի: Թաչփեդի առկայությունը՝ համակցված թվային բլոկով, դարձնում է այս ստեղնաշարը լավ ընտրություն ինչպես սեղանի համակարգիչների հետ աշխատելու համար, այնպես էլ մեդիակենտրոնները կամ մեդիա-ԱՀ-ները կառավարելու համար:

Տպավորությունները Rapoo-ի մասին դրական են: Միակ թերացումը` թաչփեդի մակերևույթի քիչ սահունությունն է: Ընդհանուր առմամբ, ստեղնաշարը թերություններ չունի, բայց օգտագործել այն թաչփեդով՝ որպես ամբողջական աշխատանքային սարք՝ օրական 8 ժամ, առանց մկնիկի, մի քիչ բարդ կլինի: Սակայն որպես հավելյալ ստեղնաշար, այն անփոխարինելի է:

Rapoo-ն չինական այն եզակի արտադրողներից է, որոնք հոգ են տանում իրենց արտադրանքի որակի մասին՝ առանց որևէ կողմնակի արևմտյան մենեջերների միջնորդության: Ստեղնաշարը ձեռքում պահելիս, դուք կզգաք, որ այն անթերի է և պատրաստված է որակյալ հումքով:

ԱՊՀ -ում պաշտոնական ներկայացուցիչ՝

«Fire Bird Distribution FZE»

PO Box 113306

Դուբայ, ԱՄԷ

Հեռախոս: +971 (0)4 298 1880

ֆաքս: +971 (0)4 298 1884

Վեբ կայքhttp://www.firebird-group.com

Բաժիններ: Uncategorized