Apple-ը կսկսի iPhone 5S-ի արտադրությունը դեկտեմբերին

Apple ընկերությունը 2012թ. դեկտեմբերին պլանավորում է մեկնարկել iPhone սմարթֆոնի նոր մոդելի՝ iPhone 5S-ի արտադրությունը: Ինչպես հայտնի է դարձել Techcrunch տեխնոբլոգի լրագրողներցի մեկին, Apple-ը նախատեսում է թողարկել թարմացված iPhone 5-ի փորձնական տարբերակը 50-100 հազար օրինակով:

iPhone-ի 6-րդ սերնդի նկատմամբ քիչ պահանջարկը ստիպել է Apple-ին արագացնել iPhone 5S-ի դետալներին և ներքին կոմպոնենտներին վերաբերող սերտիֆիկացիոն գործընթացները:

Եթե հավատանք տարածվող լուրերին, ապա  iPhone 5S-ի մասայական արտադրությունը կսկսվի 2013թ. առաջին եռամսյակում: Բացի դրանից Techcrunch-ի լրագրողը գրում է, որ «խնձորային ընկերությունը» 2013թ. 2-րդ եռամսյակից նախատեսում է սկսել iPad mini 2 պլանշետի վաճառքը, որը հագեցած է լինելու Retina էկրանով:

Բաժիններ: Uncategorized